life-okay
title
ՔՈԼԵՋ–ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
3-6 տարեկան
logo
Գլխավոր

Առարկաներ

Ինչպես ենք դասավանդում

Ընդունելություն

Նորություններ

Ինչպես ենք դասավանդում

Տրամաբանություն

Տրամաբանական թվաբանության նպատակն է զարգացնել երեխայի մտածողությունը, վերլուծելու, ենթադրություններ անելու կարողությունը։ Երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել շրջապատող առարկաների մեծություն, ձևի, տարածություն և ժամանակի մեջ ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ։
3-4 տարեկան երեխաներին առաջարկվող խնդիրներն են.
1. Սովորել բանավոր հաշիվ 1-10 և 10-20-ի սահմաններում։
2. Սովորեցնել միանման առանձին առարկաներից կազմել խումբ և բաժանել առանձին առարկաների, տարբերել «շատ», «մեկ» հասկացությունները։
3. Առարկաները իրար հետ համեմատելու եղանակով սովորել «լայն–նեղ, մեծ–փոքր, շատ–քիչ» և այլն հասկացությունները։
4. Սովորել կողմնորոշվել տարածություն և ժամանակի մեջ, սովորել «վերին–ներքին, վրա–տակ, հեռու–մոտ» և այլ հասկացությունները։
5. Կառուցողական աշխատանքներ կատարել ձողիկների կամ երկրաչափական պատկերների օգնությամբ։
4-5 տարեկան երեխաներին առաջադրվում է.
1. Սովորել ուղիղ, կարգային և ետհաշիվ 20-50–ի սահմաններում։
2. Տարբերել երկրաչափական պատկերները՝ շրջան, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն։
3. Կողմնորոշվել ժամանակի և տարածության մեջ։
4. Տարբերել աջ և ձախ ձեռքերը և ոտքերը։
5. Սովորել տարվա եղանակները և շաբաթվա օրերը։
5-7 տարեկան երեխաներին առաջադրվում է հետևյալը.
1. Սովորել բանավոր հաշիվ 5-ից 100-ի սահմաններում։
2. Սովորել լուծել կռահման պարզագույն խնդիրներ։
3. Ծանոթացում երկրաչափական պատկերներին՝ շրջան, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, հնգանկյուն, ձվածիր, կիսաշրջան։
4. Ծանոթացում 1-ից 10 թվերին և թվանշաններին։
5. Սովորել տարվա եղանակները, ամիսները և շաբաթվա օրերը։ Կողմնորոշվել ժամանակի և տարածության մեջ։
6. Սովորել կենտ և զույգ թվերը, միանիշ և երկնիշ թվերը։
7. Կատարել գումարման և հանման գործողություններ։

Օրինակներ



6-ը խխոինջ է
Ու գալարվել է նա. տե՛ս
Կոտոշ չունի ճակատին,
Բայց սողում է հատակին։







Օգնիր Ձմեռ պապին գտնել ճանապարհը։





Ռուսաց լեզու

Изучение русского языка в дошкольном периоде считается не только целесообразным, но и обязательным, так как наряду с международным английским языком русский язык в свою очередь является международным для стран ближнего зарубежья, и знание русского языка во многих семьях и учебных заведениях рассматривается как одно из первостепенных.
Процесс обучения русскому языку в нашем колледже обязательно сопровождается игрой и игровыми ситуациями. Дети любят играть, и непосредственное участие ребенка в игре позволяет ему лучше и легче запоминать слова и выражения, которые он использует.
При изучении любой темы (например, "Класс, школьные принадлежности") создается игровая ситуация "магазин", где мы будто бы приобретаем тетради, книги, карандаши, ручки... и т.д., аккуратно складываем их в портфель, разъясняя при этом, как их использовать и что с ними делать. Тему "Осень" мы изучаем поездкой на паровозике в лес, обязательно надев резиновые сапоги и держа на голове зонтик. Дети рассматривают осенние листья (параллельно с темами идет обучение чисел и цветов) и пожелтевшую траву, осторожно заглядывают в норки зверюшек и оставляют в норках желуди, орешки и грибы. Овощи мы сажаем сами, заране прокопав грядки в огороде. А в "Репку" играем при прохождении темы "Семья".
Лексический состав тем и уроков тщательно разрабатывается для каждой возрастной группы (3-4г, 4-5л, 5-6л) в отдельности, учитывая возрастные и индивидуальные способности детей.
Наша цель научить детей правильно говорить, развивая при этом навыки общения в обществе на данном языке. Это способствует расширению кругозора ребенка, развитию его устной речи и активизации мышления.

Մայրենի լեզու և վարվեցողության կանոններ

Քաղաքակիրթ հայորդիներ դաստիարակելու համար անհրաժեշտ է հենց մանկահասակ տարիքից սկսել զարգացնել ներքին կուլտուրա, վարվելաձև, որի արդյունքում կարող է լինել բարեկիրթ մարդ, ինչպես հայրենակիցների, այնպես էլ օտարազգիների շրջապատում։
Վարվեցողության կուլտուրայի դաստիարակության ծրագիրը աստիճանաբար բարդացվում է տարիք առ տարիք։ Հիմնական խնդիրներն են.
1. Վարվելաձև
2. Պատշաճ վարվեցողություն շրջապատում
3. Բարոյական ունակությունների ձևավորում
4. Քաղաքակիրթ կենցաղ և վարքագիծ ընտանիքում
5. Բնության գրկում
6. Գեղարվեստական գրականություն
Մայրենի լեզվի ուսուցման նպատակն է վաղ տարիքում երեխաների մեջ սեր արթնացնել մայրենիի նկատմամբ, ձևավորել հայեցի լեզվամտածողությունը, զարգացնել հնչարտաբերական ունակությունները, ձևավորել բառը, նախադասությունը, միտքը վերարտադրելու, կապակցված խոսքի, պատմելու կարողությունը և գեղեցիկ արտահայտչամիջոցների օգտագործումը։
Ուսուցման սկզբունքներն են՝ տարիքին համապատասխան ընտրված նյութի մատչելիությունը, բարդացման հաջորդականությունը, փոխկապակցվածությունը, դիդակտիկ նյութերի առկայությունը, խաղային տարբերակով ուսուցումը, անհատական մոտեցումը, ստեղծագործելու կարողության զարգացումը։ Նախադպրոցական տարիքում (3-6տ) երեխաների ամենակարևոր ձեռքբերումը մայրենի լեզվին տիրապետելն է։ Հենց այդ տարիքում է երեխան առանձնապես հեշտ յուրացնում խոսքը և մայրենի լեզվի տիրապետման որոշակի մակարդակ ձևավորում, որը հնարավորություն է տալիս յուրացնել մյուս առարկաները ավելի հեշտությամբ։
Առաջադրվող թեմաներն են՝
1. Խաղալիքներ (արջուկ, տիկնիկ, խորանարդիկ, գնդակ և այլն)
2. Գույներ (կարմիր, վարդագույն, ծիրանագույն, կանաչ և այլն)
3. Բուսական աշխարհ (ծառեր, ծաղիկներ, ծիածան, անձրև և այլն)
4. Կենդանական աշխարհ (ջրային և ցամաքային կենդանիներ, ընտանի և վայրի, թռչուններ, սողուններ և այլն)
5. Մրգեր (սալոր, բալ, կեռաս, դեղձ և այլն)
6. Բանջարեղեն (սմբուկ, լոլիկ, պղպեղ և այլն)
7. Եզակի և հոգնակի թվեր
8. Եղանակ, ամիս, շաբաթ
9. Ընատնիք
10. Մասնագիտություն
11. Փոստ, նամակ, հաղորդագրություն, համակարգիչ
12. Սպասք, կահույք
13. Հագուստ
14. Փողոց, երթևեկության միջոցներ
15. Բանակ, զինվոր
16. Գրենական պիտույքներ, դպրոց, խանութ
17. ... և այլն։
Այս բոլոր թեմաները տարբեր տարիքային խմբերում կարելի է սովորեցնել տարբեր ձևերով՝ ըստ նրանց կարողությունների։ Օրինակ՝ «Պապն ու շաղգամը» 3-4 տարեկանների խմբերում ուսուցչի օգնությամբ բեմադրվում է՝ օգտագործելով տիկնիկներ՝ պապիկ, տատիկ, թոռնիկ, և փափուկ խաղալիքներ՝ շնիկ, փիսիկ, մկնիկ։ Երեխաներից յուրաքանչյուրը մի խաղալիք ունի, և, երբ ուսուցիչը պատմում է, նրանք հերթով բերում են խաղալիքները, ցույց տալիս, թե ինչպես են իրարից բռնում ու հանում շաղգամը հողից։
4-5 տարեկանների խմբում «Պապն ու շաղգամը» անցնելիս՝ նրանք իրենք են դառնում պապիկ, տատիկ, թոռնիկ և այլն, ու իրարից բռնելով քաշքշում են շաղգամից։ Նրանք կարող են նաև մի հատված անգիր սովորել։
5-6 տարեկանների խմբում կարող են ամբողջն անգիր սովորել և պատասխանել հարցերին, օրինակ, ինչո՞ւ հենց մկնիկը եկավ՝ շաղգամը հողից հանեցին, արդյո՞ք մկնիկն էր ամենաուժեղը։ Մի քիչ մտածելուց հետո պատասխանում են, որ, երբ շատանում են, ուժեղանում են։
5-6 տարեկանների խմբում շատ հարմար է տառերը ուսւցանել Վ. Սարգսյանի «Այբբենարանով»։ Դասագիրքը ավանդական է, հագեցած է խաղային ու հետաքրքրաշարժ նյութերով։ Դասագիրքը կազմված է այնպես, որ ստիպում է երեխային սևեռել ուշադրություն հետաքրքրաշարժ առաջադրանքների և ուսուցանող խաղերի վրա, որոնք երեխաներից պահանջում են հնարամտություն, ուշադրություն, համատեղ ստեղծագործական համառություն, զարգացնում է երևակայությունը, արագորեն ճիշտ լուծումներ գտնելու կարողությունները։
Անգլերեն

Սովորեցնում ենք հաղորդակցվել հեքիաթների և խաղերի միջոցով։